Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին

Արման Թաթոյանը հայտարարել է, որ ստացել են ձայնագրություն, որտեղ, իր խոսքով, Արմավիրում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։

Նրա պնդմամբ՝ ձայնագրությունում խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլ նաև ՔՊ խմբակցության ավագանու անդամ։

Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրությունը փոխանցելու է իրավապահներին՝ ընդգծելով, որ գործում է «պետական ռեսուրսի չարաշահման հանցավոր սխեմա»։