Պուտինի հրավերը Թրամփին՝ ուժի մեջ է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անշուշտ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում Թրամփին Ռուսաստան այցելելու հրավերը:

Պուտինը Թրամփին հրավիրել էր գալ ՌԴ անցյալ տարի Անքորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակը:

Ավելի վաղ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան այս պահին օրակարգում չկա:

Հիշեցնենք, որ Թրամփը չէր բացառել այս տարի այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում: