Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ. փաստաբանի ահազանգը
«Արդեն մի քանի ժամ է՝ հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է»,-այս մասին ահազանգում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նա մանրամասնում է՝ դիմել են ՄԻՊ գրասենյակ։
«Ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել…. Հիմա հարց, ո՞ր տրամաբանության, քրեադատավարական ո՞ր սկզբունքի, պետության ռեսուրսի անհիմն վատնման, ո՞ր ձևաչափի մեջ է այս ամենը տեղավորվում»,-ընդգծում է փաստաբանը։

