Նրա շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն․ այսօր անվանի սրտաբան Հրայր Հովագիմեանի ծննդյան օրն է
Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք, որ առողջացնեք։
Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովագիմեանի ծննդյան օրն է: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․
«Հայ մարդ ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն վստահ եմ…
…Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրվեն մարդկանց օգնելու հարյուրավոր գործերն ու անսահման համեստությունը, հայրենասիրությունն ու միայն ու միայն նվիրված աշխատանքով այն արտահայտելը:
Հայաստանի Ազգային հերոս, անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանը մեր երկրում սրտաբանության զարգացման ակունքներում է կանգնած: Հենց Հրայր Հովագիմիանի օրինակով ենք շատերս տեսել, թե ինչպես է բժշկի կյանքում բժշկությունը դառնում ապրելակերպ:
Ապագա բժիշկների անունից ջերմորեն շնորհավորում եմ մեծ հային տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամենայն բարիք, ամուր առողջություն»,- գրել է նա:

