Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ՝ ռազմական փորձարկումների համար
Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ՝ ռազմական փորձարկումների համար։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Նախագիծը նախատեսում է ուկրաինական անօդաչու համակարգերի ժամանակավոր արտահանում՝ ցամաքային, ծովային և օդային գործողությունների համար։ Նախատեսվում է դրանք ԱՄՆ-ում օգտագործել փորձարկումների և գնահատման, ինչպես նաև ամերիկյան բանակի ապագա պահանջների ձևավորման համար։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ համաձայնագիրը չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր մատակարարումներ, ֆինանսավորում կամ տեխնոլոգիաների փոխանցում։
FT-ի տեղեկություններով՝ համաձայնագիրն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աճող հետաքրքրությունը ուկրաինական ռազմական տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք ակտիվորեն զարգացել են Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում։

