Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին

Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները։ NSN-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։

Ըստ Զատուլինի, Փաշինյանն, անկասկած, Ռուսաստանի թշնամին է։

«Նա, իշխանության գալով, որոշ ժամանակ ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Եվ նա օգտագործեց մեզ։ Ի վերջո, նա չի թաքցրել իր հայացքները մինչև վարչապետ դառնալը։ Նա գրել է այն մասին, թե ինչպես պետք է ազատվենք ամբողջ անցյալից, Ռուսաստանից, որ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, դուրս գանք Եվրասիական միությունից և հեռացնենք մեր բազան Գյումրում»,-ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ Փաշինյանը փափուկ բարձ է դրել Ռուսաստանի գլխի տակ։

«Անհեթեթություն է, երբ մենք կարծում էինք, որ նա հանկարծ, իշխանության գալուց հետո, ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կհրաժարվի իր համոզմունքներից։ Այդ առումով նա հետևողական մարդ է։ Նա, իհարկե, խորամանկ է։ Ահա թե ինչու նա պարտադիր չէ, որ այս ամենը բարձրաձայն ասի, հատկապես, երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Բայց հիմա նա նաև այդ դիմակները հանել է։ Դրանք հանվել են 2022 թվականին, քանի որ մենք մտանք Արևմուտքի հետ առճակատման մեջ, ինչին էլ նա ձգտում է։ Եվ նա սկսել է իրականացնել այս քաղաքականությունը ավելի ու ավելի մեծ անամոթությամբ, ծավալով և մասշտաբով»,-ասել է Զատուլինը։