Ռուսաստանից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել

Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել։ Այս մասին տեղեկանում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:

Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ. մեկնման է սպասում շուրջ 14 հազար ուղևոր:

Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են «Azimuth» և «S7» ավիաընկերությունների Միներալնիե Վոդի-Երևան երկու չվերթները։ Ուշացումով կիրականացվեն Մոսկվայից («Աերոֆլոտ»), Եկատերինբուրգից («FlyOne»), Սանկտ Պետերբուրգից («Ռոսիա») և Կրասնոդարից («Աերոֆլոտ») նախատեսված թռիչքները: