ԿԸՀ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ խորհրդարանական ընտրությունների առցանց քվեարկության վերաբերյալ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել 2026-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առցանց քվեարկության վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղականով քվեարկելու իրավունք ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ բացի այդ անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։
ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։
էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն։

