Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…
Պատմության ընթացքում ռուսական արջի դեմ ելած պետությունների ղեկավարներից այդ ո՞վ է, պատկերավոր ասած, մարսել… Զելենսկու հերթն էլ է հասնելու, Նիկոլի հերթն էլ… Ոմանք ասում են, թե Սահակաշվիլու օրն է ընկնելու: Ո՛չ, ինքն էլ, Զելենսկին էլ Սահակաշվիլուն դեռ երանի են տալու…
Այն, որ Նիկոլ հայադավը Հայաստան է հրավիրել Ռուսաստանի ամենաարյունախում, ամենաարմատական, ամենամոլի թշնամիներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, կամ առնվազն համաձայնել է, որ նրանք, որոնք, ի դեպ, նաև Հայաստանի թշնամիներն են, Երևանում հավաքվեն և, իր հետ միասին, Ռուսաստանի և Հայաստանի դեմ դավեր նյութեն, կարծում է, թե իր և իր ոհմակի (չարախմբի) վրա էժա՞ն է նստելու… Ո՛չ, իհարկե, նման «հրաշքներ» չեն լինում, անխուսափելիորեն գալու է հատուցման պահը:
Նիկոլը չի՛ հասցնելու ճողոպրել Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Թուրքիա կամ որևէ այլ պետություն, բայց եթե նույնիսկ հասցնի էլ, այնտեղ էլ փրկություն չի ունենալու, ընդ որում, խոսքը միայն այն մասին չէ, որ երկար ձեռքերը կհասնեն այնտեղ:
Դե հիմա պատկերացրեք, թե Կրեմլում և Մոսկվայում ինչ որոշումներ են ընդունում և ընդունելու, երբ բաց աղբյուրներից տեղեկանում են, որ Զելենսկին Երևանից սպառնացել է հարվածներ հասցնել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին, և որ Սթարմերը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ բանակցություններ է վարել Զելենսկու հետ, միասին եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Ռուսաստանի վրա ճնշման գործադրումը և ՌԴ-ի հանդեպ թշնամական այլ քայլեր:
Ռուսաստանի հանդեպ Նիկոլի և իր ոհմակի կտրուկ քաղաքական դեմարշն առնվազն վատթարացնելու է Հայաստանում անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ինչպես նշել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, ԽՍՀՄ փլուզումից հետո Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստեղծված տնտեսական կապերի խզումը Հայաստանի քաղաքացիների համար չափազանց ծանր հարված կլինի:
Ավելին. Նիկոլի և իր ոհմակի ներկայիս և առաջիկա հակառուսական ու հայադավ քայլերով միանգամայն իրական նախադրյալներ են ստեղծվելու մեր երկիրն արծաթյա սկուտեղի վրա Թուրքիային և Ադրբեջանին մատուցելու համար: Նշված քայլերը նաև լրջորեն բարդացնելու են առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») հակահայկական կուսակցության ու Նիկոլ հայադավի քաղաքական հեռանկարները, սակայն Նիկոլն արհամարհում է այդ վտանգը, քանի որ իր ոհմակը պատրաստվում է ընտրությունների արդյունքներն էապես կեղծել, ինչը թույլ չտալու համար շատ կարևոր է ընտրողների առնվազն 70 տոկոսի մասնակցությունն ընտրություններին:
Մակրոնը, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, նշել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և գովել Նիկոլին «եվրոպական ինտեգրման» կուրս վերցնելու համար: Դե, բնականաբար, պետք է գովի, քանի որ Արևմուտքի գործակալ կամ առնվազն կամակատար, ադրբեջանցի մոր ծնունդ Նիկոլ հայադավը Հայաստանում Արևմուտքի հինգերորդ շարասյուն հանդիսացող իր ոհմակի հետ կատարել ու շարունակում է կատարել Ռուսաստանի, Հայաստանի և հայերիս դեմ ուղղված այն քայլերը, ինչի համար իր վրա խաղադրույք էր կատարվել, և ինչի համար իրեն և իր ոհմակին բերեցին իշխանության:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ նախկինում շատերը Հայաստանն ընկալում էին որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի քաղաքական ուղեգիծը փոխվել է: Գրողի ծոցը լինի այդ «թավշյա հեղափոխություն» կոչվածը՝ Արևմուտքի կազմակերպած աշխարհում հերթական գունավոր հեղափոխությունը, որի գլխավոր դերակատարների պատիժը լինելու է ԴԱԺԱՆԱԳՈւՅՆԸ և ԱՐԴԱՐԱՑԻ:
«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ համարվում էր Ռուսաստանի դե ֆակտո արբանյակը։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք այդքան շատ նոր այցելություններ ձեր երկիր, շատ ցուցադրական է»,- ասել է Մակրոնը (մեջբերումը News.am-ից), նա՛, որին կինը (ըստ որոշ տեղեկությունների, տրանսգենդեր) պարբերաբար ծեծում է, նա՛, որին նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ առումով հրապարակայնորեն նվաստացրեց ու ծաղրեց՝ աշխարհում նրա հեղինակությունը դարձնելով հատակի փալաս, ինչին, ի դեպ, աստիճանաբար հավասարվում է նաև Նիկոլի հեղինակությունը Հայաստանում:
Նշենք նաև, որ Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՀՔ), որի գագաթնաժողովը Երևանում տեղի է ունեցել երեկ, քաղաքական երկխոսության միջկառավարական հարթակ է, որը հիմնադրվել է 2022թ. Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ձևաչափը միավորում է ԵՄ 27 անդամ երկրներին և 20 այլ եվրոպական պետություններին (ներառյալ՝ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Թուրքիան): Զուգահեռաբար Երևանում այսօր շարունակվում է դեռ երեկ սկսված Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) 1-ին գագաթնաժողովը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

