ԿԲ որոշմամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ
Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

