Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը դադարեցրել է հացադուլը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը հացադուլ էր սկսել ապրիլի 29-ից՝ երկու ամիս կալանավորվելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո։ Նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։

