ՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներ․ հանգամանքները պարզվում են

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։

Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Հանգամանքները պարզվում են։