Այսօր առավոտյան 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
Այսօր առավոտյան Ստեփանավանում կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Իրենց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղհայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,- ասել է Գևորգյանը։
Նշենք, որ Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 25-ին։
Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։
Մանրամասները՝ տեսանյութում

