Բոլորին սպասում եմ, ներառյալ Զելենսկուն. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահ՝ Զելենսկուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։