Մոսկվայի շինհրապարակում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Մոսկվայի «Աերոպորտ» թաղամասի շինհրապարակում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։

Հրդեհը մարելու համար գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ։ Հարուցվել է քրեական գործ «Շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով։ 1400 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը մարվել է։

Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել: