Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Ումբակի բանտային համալիր

Free Armenian Hostages  Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Ումբակի բանտային համալիր:

Տեղափոխման մասին տեղեկությունը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցից հետո:

«Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»:

Սահակյանը նշել է, որ տեղեկություն չկա գերիների առողջության և բժշկական օգնության հասանելիության մասին: 

Մայիսի 4-ին և 5-ին մեր ներկայությամբ պետք է հստակ ուղերձ հասցնենք ԵՄ ղեկավարներին: 

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նա  «մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով»։