Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ, ինչպես սպասվում է, նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդու է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել ապրիլի 27-ի առավոտյան, հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը ծրագրում է քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը։
ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հաստատել է Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։

