ՀՀ ԱԽՔ-ը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։ Հանդիպումը կայացել է Հունաստանում տեղի ունեցող Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր՝ փոխանակելով կարծիքներ և դիտարկումներ։
Հիշեցնենք, որ Գյուլը Թուրքիայի առաջին նախագահն էր, որը 2008-ին այցելել էր Հայաստան։ Այցը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի մաս էր։

