ԱՄՆ-ը Օմանի ծոցում իրանական բեռնատար նավ է գրավել. Թրամփ
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում գրավել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը ճեղքելու փորձի համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Spruance հրթիռակիր էսկադրային ականակիրը Օմանի ծոցում որսացել է իրանական Touska նավը և նրանց հստակ նախազգուշացում փոխանցել՝ կանգ առնելու պահանջով։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր ռազմանավը կանգնեցրել է նրանց՝ անցք բացելով մեքենայական բաժանմունքում։ Ներկայումս ԱՄՆ ծովային հետևակայինները վերահսկում են այդ նավը»,- գրել է նա։

