Եթե ՔՊ-ն խոսում է մեզ չգրանցելու մասին, նշանակում է՝ վստահ են, որ չեն հաղթելու. Նարեկ Կարապետյան

Այսքան ժամանակ այս իշխանությունը մի բան է խոսք տվել ու արել, հետո կասենք, թե դա ինչն է, մնացած ամեն բան, ինչ խոսք են տվել՝ չի կատարվել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ 

«Երբ ասում են՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն», ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300 հազար գլուխ ունեցող կուսակցությունը իրենք են՝ այն 300.000 մարդը հարևան երկրից, որոնց ուզում են իրենք բերել մեր երկիր, 300.000 գլուխ ունեցող պատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է, որ ուզում է Հայաստան բերի օտարածին, մեզ թշնամի համարող ազգի, ՔՊ-ն է, որ չի կարողանալու մերժել իր «նոր ընկերոջը», որպեսզի Հայաստանը մաքուր պահի դրսի ազդեցություններից»։ 

Դիտարկմանը, թե մտավախություններ են հնչում, որ հնարավոր է «Ուժեղ Հայաստանը» կուսակցությունը կարող է չգրանցեն, հատկապես եթե այսքան քրեական գործեր են սկսվում հարուցել՝ Կարապետյանն ասաց, որ լավ է, որ նման մտավախություններ են հնչում, քանի որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է խոսել կուսակցությունը չգրանցելու մասին, այդ ժամանակ մեր հայրենակիցները կարող են վստահ լինել, որ նրանք վստահ են, որ չեն հաղթելու։ 

«Այսինքն իրանք վստահ են, որ պարտվելու են, այդ ժամանակ են գնում միայն կուսակցությունը տեխնիկապես խոչընդոտելու ճանապարհով։ Այլընտրանք մենք իհարկե ունենք, բայց մեր հույսը ժողովրդավարական երկրի ճանապարհով գնալն է, պետք է իշխանությունների փոփոխությունը բնական լինի։ Եկել են, խոսք են տվել՝ պետք է գնան։ Ութ տարի իշխել են, ութ տարվա մեջ երկիրը աղքատության մեջ է, ոչ մի որակական փոփոխություն չեն արել, թող գնա»։