Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի

Ապրիլի 17-ից Վաղարշ Վաղարշյան 14/1 հասցեին հարակից Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

«Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,- նշված է հաղորդագրության մեջ: