Սամվել Կարապետյանը սկսել է բոլոր անձնագրերից հրաժարվելու գործընթացը, բացի հայկականից

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի վրա, որոշել եմ սկսել այս անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀ-ից բացի այլ քաղաքացիություն ունենալը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։