Իրանում մեր առաքելությունը դեռ չի ավարտվել․ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար

Իրանում մեր առաքելությունը դեռ ամբողջական չի ավարտվել, «մեր նպատակին կհասնենք միայն ռեժիմի փոփոխությամբ»: Այս մասին հայտարարել է Մոսադի ղեկավարը։

Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հայտարարել է, որ Իսրայելի արշավը չի սահմանափակվել միայն ռազմական գործողություններով և շարունակվում է Թեհրանի վրա հարվածներից հետո։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։