Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը. Արտակ Բեգլարյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու քանդելու մասին
Խիստ ցավալի է, բայց սպասելի իրականություն… Ալիևյան ցեղասպանական ռեժիմը հիմնահատակ ավերել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին՝ բռնազավթված Արցախից հայկական ժառանգության ոչնչացման իրենց հետևողական քաղաքականությանը հավատարիմ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը, որ անընդհատ փողհարում է «հաստատված խաղաղության» մասին և պատրաստ էր աջակցել նույնիսկ Պաղեստինի մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Դե, դուք «խնամեք» Ալիևի «խաղաղությունը», իսկ ինքն էլ «կխնամի» մեր ժառանգությունն ու ինքնությունը, որի համար, չմոռանա՛ք, շնորհակալություն հայտնել եղբայրական ռեժիմին…
Հա, երևի էս եկեղեցին էլ չուզողներն ու ռևանշիստներն են քանդել՝ ի հեճուկս «հաստատված խաղաղության» և «հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության»»,- գրել է նա:

