Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում: