Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին կշարունակվեն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։

Հիշեցնենք, որ այս դատական ֆարսն սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։ Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական նիստի։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից Լորան Վոկիեն այսօր՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։