Կիևը ՌԴ դեմ ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է գործել. Մոսկվան հայտնել է 1198 անօդաչուի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 13-ի գիշերը Ուկրաինան ամենամասշտաբային ԱԹՍ հարձակումներից է իրականացրել, և Ռուսաստանի տարբեր շրջանների ու Ղրիմի երկնքում խոցվել է 1198 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է DW-ն:
Հարձակման հետևանքով Վոլգոգրադի մարզում չորս մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Մարզպետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ զոհվածներն ու վիրավորները եղել են Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցներ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ շարժվել է 467 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ մայրաքաղաքից հեռու, իսկ 144 անօդաչու վնասազերծվել է Մոսկվային մոտենալիս։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է 1214 անօդաչուի ոչնչացման մասին։

