Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառ Հայրապետին

Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին․

«Ես` Փավստոս քահանա Սարգսյանս, իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։

Տեր Փավստոս քահանա Սարգսյան»:

«Ես` Տաթև քահանա Մարուքյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Քրիստոսահիմն և Առաքելահաստատ Մեր Մայր Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

«Ես` Տեր Արմաշ քահանա Պողոսյանս,իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։

Տեր Արմաշ քահանա Պողոսյան»:

«Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնում Մայր Աթռին և Վեհափառ Հայրապետին․

Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

«Ես` Ստեփանոս քահանա Ավետիսյանս, իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։

Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյան»:

«Ես՝ Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյանս, միանում եմ իմ սկզբունքային, ուխտապահ և կարգապահ հոգևոր եղբայրներին՝ վերահաստատելով իմ անսակարկ ու անվերապահ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգընտիր Վեհափառ Հայրապետին։

Խստորեն դատապարտում եմ Եկեղեցու միասնությունը խաթարող, հավատացյալ ժողովրդին գայթակղության տանող և հոգևոր կարգը վտանգող ցանկացած գործողություն ու գործընթաց՝ հիշելով Տիրոջ զգուշացնող խոսքը․
«Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա»։ (Ղուկաս 17։1)

Մնալու եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական կարգի, միասնության և հոգևոր առողջության պաշտպանության դիրքերում՝ հավատարմությամբ ծառայելով Աստծուն, Եկեղեցուն և հավատացյալ ժողովրդին։

Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյան»: