ԱՄՆ-ն կարտելների դեմ գործողությունները չի սահմանափակի Վենեսուելայով. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը նկատի ունի ոչ միայն Վենեսուելան, երբ  քննարկում է Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում ցամաքային ռազմական գործողությունների անցկացման հնարավորությունը: Սա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայի Փալմ Բիչում լրագրողների հետ զրույցում։  Համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը:

«Ցանկացած վայրում, որտեղից թմրանյութեր են գալիս, ոչ միայն Վենեսուելայում», – հայտարարել է նա՝ մեկնաբանելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները: