Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. զգուշացնում է փորձագետը (տեսանյութ)
«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»,- այս մասին զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում ինչ-որ քեշբեք ստանալու մասին, որ կառավարությունը տոկոս է վերադարձնում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է։
Հիմա եթե քլիք են անում, այնտեղից տանում է կայք, այնուհետև վոթսափի չաթ, առաջարկում են ֆայլ ներբեռնել, որը վիրոսն է։ Անծանոթից, նույնիսկ եթե ինքը կառավարությունն է, ֆայլեր ներբեռնել ու հեռախոսի վրա տեղադրել չի կարելի, դրանք երբեք լավ բանի չեն բերում, նստելու է հեռախոսի վրա, սկսի բանկային հաշիվները զրոյացնել»,- ասում է Ս. Մարտիրոսյանը։

