Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երևան. Զեյնալյանը՝ թուրքական շտապօգնության մասին
«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով թուրքական շտպաօգնության մեքենային, որը քաղաքացիները երեկ նկատել են Երեւանում։
«Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,– գրել է նա։

