Փաշինյանն է այս ամենի «մայր մեղուն», իսկ «դանոսներն» ովքե՞ր են գրում․ դրանց անունները պետք է ասվի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Եթե նախկինում Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր վերածվել է բանտի՝ բաց երկնքի տակ։ Այսօր ԱԺ-ում «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ անարդար է, որ այս ամենը կատարվում է, իսկ դրա պատասխանատուները դեռևս չեն ստացել իրենց քաղաքական պատիժը՝ իշխանազրկումը։
Աշոտյանը շեշտեց` մարդկանց անտարբերությունն ու լռությունն է, որ ծնում է քաղբանտարկյալներ։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այսօր անգամ հստակ չգիտենք, թե քանի քաղբանտարկյալ կա մեր երկրում, քանի որ քաղաքական, հասարակական շրջանակների վստահությունը վայելող որևէ անհատ կամ կառույց դեռևս չի հաշվել քաղբանտարկյալների թիվը։
«Դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը՝ «էս իմ քաղբանտարկյալն է, էն իմ քաղբանտարկյալը չէ» լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի, անգամ այսօր այստեղ մի քիչ խաղացինք, դրա համար ես անուններ չեմ տալու, որովհետև բոլորի անունները տալ հնարավոր չէ»,- ասաց նա։
Աշտյանը նշեց, որ պետք է քաղբանտարկյալների մասին շատ խոսվի հեռուստատեսությամբ, պետք է նրանց մասին հիշեցնել անընդհատ։
«Մենք ֆիքսվել ենք Փաշինյանի վրա, ինքն է «մայր մեղուն» այս ամենի, իսկ այս «դանոսներն» ովքե՞ր են գրում, այդ քննիչներն ովքե՞ր են, դատախազներն ովքե՞ր են, նրանց անունները պետք է գրվի, ասվի ամեն գործով դատախազների անունները՝ ովքեր ապօրինի բաներ են անում»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168-ի տեսանյութում

