Պուտինը հաստատել է ՌԴ պետական ազգային քաղաքականության ռազմավարությունը մինչև 2036 թվականը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հաստատում է ՌԴ պետական ազգային քաղաքականության ռազմավարությունը մինչև 2036 թ. ընկած ժամանակաշրջանում։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ռուսաստանի Դաշնության պետական ազգային քաղաքականության ոլորտում պետական իշխանության դաշնային մարմինների, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական իշխանության մարմինների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը համակարգելու, դրա իրականացման գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դրանց փոխգործակցությունն ապահովելու նպատակով որոշում եմ. 1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության պետական ազգային քաղաքականությանն առաջարկվող ռազմավարությունը մինչև 2036 թվականը», – ասվում է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում։
Ինչպես հետևում է հրամանագրի տեքստից, այն ուժի մեջ է մտնում 2026 թ. հունվարի 1-ից։
Ռազմավարությունը բաղկացած է վեց բաժնից, որոնք պարունակում են, ընդհանուր առմամբ, 61 կետ։
«Այս ռազմավարության իրականացումը նպաստում է Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ձևավորված պետական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը, նրա ներքին կայունությանը, Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների ներդաշնակ զարգացմանը և բարգավաճմանը, Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդի (ռուսաստանցի ազգի) միասնության ամրապնդմանը՝ որպես յուրօրինակ պետական-քաղաքակրթության հիմք», – նշված է տեքստում։

