Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեղեկություն էր տարածել, որ իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, լուր էր տարածվել, որ Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի խումբ թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:
Ըստ հրապարակված տեսանյութի՝ «միջոցառումը» կազմակերպվել է Գեղակերտի դպրոցի տնօրենի տանը, որը ընտրատեղամասի նախագահ է, նա ցուցակով օգնություն է բաժանել։

