3-ամյա երեխայի uպшնության գործով մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ
3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ից որպես անհետ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3–ամյա Տիգրանը։ Նրա մարմինը երեկ հայտնաբերվել է հարևան գյուղում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

