Պաղեստինի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի՝ Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը
Պաղեստինը խստորեն դատապարտում է Իսրայելի խորհրդարանի կողմից Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 22-ին Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որն Իսրայելի ինքնիշխանությունը տարածում է Հորդանանի արևմտյան ափի բոլոր տարածքների վրա։
«Պաղեստինի պետության արտաքին գործերի նախարարությունը մերժում և խստորեն դատապարտում է քնեսեթի փորձերը՝ անեքսիայի ենթարկելու պաղեստինյան տարածքները՝ այսօր հաստատելով այսպես կոչված իսրայելական ինքնիշխանության հաստատումը», – ասվում է հայտարարության տեքստում։

