Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքական ուժերը, որոնք Բայրուի նկատմամբ անվստահության քվե հայտնեցին և դերակատարում ունեցան Լեկորնյուի անկայունացման գործում, կրում են այս քաոսի համար լիակատար պատասխանատվություն»,- ասել է նա։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ նա, իր հերթին, ապահովում է շարունակականությունն ու կայունությունը և կշարունակի իր գործունեությունը:

