ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցիչը Մեղրին հայտարարել է ադրբեջանական (տեսանյութ)

«Երեկ ԵԱՀԿ_ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը։

-Իհարկե, համարձակությունը հերիքել էր սա ասել միայն իրենց փոքր հավելյալ միջոցառմանը, բայց այսօր արդեն լիագումար նիստին ստացավ պատասխանը։

Այսօրվա թեման խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի խնդիրներն էին եւ բնականաբար անդրադարձել եմ կրկին հայ գերիների հարցին, բայց նաեւ Ալիևի, շարունակաբար կրկնվող, զավթողական խոսույթներին` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանի» մառազմին։

Իհարկե, 3 րոպեի ընթացքում բարդ է ամեն ինչ ասել, այն էլ այնպես, որ բոլորին հասկանալի ու պարզ դառնա ասելիքդ, բայց փորձել եմ»,- նշել է Գայանե Աբրահամյանը՝ հրապարակելով տեսանյութ։