Երիտասարդները կառավարման և բիզնեսի մեջ․ «Մեր Ձևով» շարժումը պանելային քննարկում է անցկացրել
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մեր Ձևով» հասարակական շարժման և «Կամրջելով Սահմանները» երիտասարդական ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպված պանելային քննարկում ՝ երիտասարդների հետ։
Միջոցառման շրջանակներում քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսին են ՝ պետություն-բիզնես փոխհարաբերությունները, արհեստական բանականության դերը կառավարման գործում և երիտասարդների ներգրավածությունը բիզնես դաշտում։

