Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

