Աղվեսը մտել է Աբովյանի մանկապարտեզներից մեկը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshayan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել:

«Աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ, այս պահին հատուկ փրկարարներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են, թե աղվեսը նկուղային հարկի որ հատվածում է և փորձում են նրան վնասազերծել։ Մոտ 10 մետր խողովակի մեջ է մտել ու հիմա փրկարարներն ու համայնքային ոստիկանները սպասում են, որ աղվեսն այնտեղից դուրս գա, որ կարողանան վնասվազերծել»,- գրել է կայքը։