Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

«Հետք»-ի տեղեկություններով, Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի մեկնաբանում, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել: Առաջիկայում կներկայացվեն մանրամասներ:

Հիշեցնենք՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:

Դիանա Գասպարյանի լիազորությունները 2025թ. մայիսի 27-ին դադարեցվել է՝ դիմումի համաձայն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ուսումնասիրելով հրապարակումը նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։