Հնարավո՞ր է դրանցով որևէ անձի վնաս պատճառել․ երևի շատ սպեցիֆիկ ու անցենզուր եղանակով․ փաստաբան Հովհաննես Խուդոյան
««Սրբազան պայքարի» մասնակիցների մեղադրանքի նկարագիրը հետևյալն է. «Պատրաստվում էին կատարել ահաբեկչություն, որը պետք է դրսևորվեր մարդու կյանքին, գույքին, առողջությանը վնաս սպառնացող գործողութուններ կատարելով»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա հիշեցրեց, որ Քննչական կոմիտեն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակում և հայտնում, որ խուզարկության արդյունքում հայտնաբերել են հրավտանգ առարկաներ։
«Ի թիվս այլ բաների՝ դնում են նկար, որում ցուցադրված առարկայի վրա գրված է Color smoke` այսինքն գունավոր ծուխ, ու պաշտոնապես դրել են իրենց էջում, մի նկարով էլ էդ փոքր բաները (պայթուցիկներ -խմբ.) ամանորյա, որ երեխաները վառում գցում են։ Արդյոք հնարավո՞ր է դրանցով ինչ-որ անձի վնաս պատճառել։ Երևի շատ սպեցիֆիկ ու անցենզուր եղանակով, բայց չեմ կարծում, որ այդ եղանակով իշխանափոխություն կարող են անել էլի»,-ասաց նա։

