Այս բույսը Երևանի կլիմայի համար չէ․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը հրապարակելով տեսանյութ և լուսանկար Արամի փողոցից՝ գրում է․

«Հարգելի’ ոլորտի մասնագետներ, երևանցիներ, իշխանության ներկայացուցիչներ

Նախորդ շաբաթ կաղնիների զանգվածային վարակից էի խոսում, գիտեմ, որ ասածս տեղ հասավ, թեկուզ շատ ուշացած, բայց արդեն ընդունել են, այլևս «լեգենդ» չէ ասածս…

Հիմա ձիակասկերի (каштаны) մասին եմ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ… Այս բույսը Երևանի կլիմային համար չէ, նաև դրսից ցեց եք ներկրում, նայեք տեսանյութը և նկարները։ Ոչ մի «մասնագետ» չի կարող ստիպել, որ Բնությանն իր գիտելիքներին համահունչ քայլի, պարտվելու եք։ Ցավալին այն է, որ մեր երկրի միջոցներն եք վատնում և ձեզ ամենը ներվում է…

— И запомни, Золушка, ты не в сказке живешь!

— Связи связями, но совесть тоже надо иметь…»