Պուտինը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է interfax.ru-ն։
Պուտինն այս մասին հայտարարել է «Նոր ժամանակների համար ուժեղ գաղափարներ» ֆորումի շրջանակներում ցուցահանդես այցելության ժամանակ։
«Ես այսօր կխոսեմ ԱՄՆ նախագահի հետ», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

