«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, այլընտրանք չկա. ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի պնդումը

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա»,- ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի խոսքը մեջբերում է ԱՊԱ-ն։

Հաջիևի խոսքով, «Զանգեզուրի միջանցքը Սևծովյան տարածաշրջանի մաս է կազմում»։ «Գլխավոր սկզբունքը համագործակցությունն է։ Ի՞նչ համագործակցություն կլինի առանց «Զանգեզուրի միջանցքի»։ Համագործակցության մի քանի ճանապարհ կա։ Օրինակ՝ Իրանի միջով։ Բայց այսօր տնտեսությունում բոլորը փնտրում են էժան ճանապարհներ, և ամենաէժան ճանապարհն անցնում է «Զանգեզուրի միջանցքով»։ Այսօր «Զանգեզուրի միջանցքը» առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ Ադրբեջանն արդեն լուծել է իր հարցերը։ Հետևաբար, կարծում եմ, որ նրանք նույնպես խելքի կգան, և «Զանգեզուրի միջանցքը» կբացվի։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, այլընտրանք չկա։ Աշխարհում կան նման օրինակներ։ Ռուսաստանից Կալինինգրադ գնացքն անցնում է Լիտվայով, բայց այն չի ստուգվում։ Ինչպե՞ս կարող են ինձ ստուգել, երբ ես իմ երկրի մի շրջանից մյուսն եմ գնում։ Ադրբեջանի քաղաքացիների անցումը պետք է լինի առանց ստուգման»։