Հունիսի 22-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ. Դավիթ Համբարձումյան

«Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի օրը` հունիսի 22-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Առաջարկում եմ այս տարի տոնը դարձնել հիրավի ժողովրդական և բոլորս միասին մեծ շուքով նշենք այն,- իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։- Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ:

Էջմիածնի Մայր Տաճարում կհանդիպենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կաղոթենք մեր Եկեղեցու և Պետության կայունության ու հզորացման համար»: