Քննարկվել է Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը․ ԱԳՆ

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: