ՌԴ օրվա կապակցությամբ մաղթում ենք խաղաղություն. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ․
«Շնորհավորում ենք Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենակիցներին, բոլոր նրանց, որ հոգևոր կապ են զգում մեր երկրի հետ, հարգում են նրա դարավոր պատմությունը և հարուստ մշակութային ժառանգությունը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Այս նշանակալի տոնին մաղթում ենք խաղաղություն և նորանոր հաջողություններ, իսկ մեր մեծ հայրենիքին՝ բարեկեցություն և բարգավաճում:
Շնորհավոր Ռուսաստանի oր»:

