Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք արդեն մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ վերջիններս թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը հաստատվել է:

Պացիենտների ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 6 դեպք է արձանագրվել: